ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2023թ․ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տ.Խաչատրյանն իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։
ԱՄՆ-ում և ԵՄ-ում դժվարություններ են առաջացել՝ կապված Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման հետ։ ԱՄՆ կոնգրեսն արգելափակել է 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթը, իսկ Հունգարիան արգելափակել է 50 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցության տրամադրումը Կիևին։
Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը` ՈւՂԻՂ
Պատկերացնո՞ւմ եք՝ քանի երկրի այսօրվա գործող ղեկավարներ են Սերժ Սարգսյանի կոլեգաները եղել և ի՞նչ եք կարծում՝ ռեալ պոլիտիկի մեջ կա՞ Հայաստանում այսօր մի գործիչ, ով նման կապեր և կարողություններ ունի՝ իր այդ հնարավորությունները դնելու ի օգուտ մեր պետության ,ես կարծում եմ՝ ոչ: Քանի որ այդ կապերը թարմ են և չեն հնացել մարդկանց դա «մտահոգում» է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը և տարին կեզրափակի 93-րդ հորիզոնականում:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով:
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Մոսկվան շարունակում է Երեւանի եւ Բաքվի միջեւ ամենասուր հակասությունների լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված աշխատանքը։
ԻՊ-ի հրոսակախմբերը վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացել են Սիրիայի արևելքում և հարձակումներ են գործում բանակային ուղեփակոցների և ռազմափոխադրական շարասյուների վրա, կառավարական զորքերը կորուստներ են կրում: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ նրանց հարձակումների հետևանքով զոհվել են 42 զինվորական և 19 խաղաղ բնակիչ։
ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակներում Վենեսուելայում բանտարկված 10 ամերիկացիներ դեկտեմբերի 20-ին փոխանակվել են նախագահ Նիկոլաս Մադուրոյի մտերիմներից մեկի՝ կոլումբիացի գործարար, Վենեսուելայի դիվանագիտական բանագնաց Ալեքս Սաաբի հետ, որը մեղադրվում էր փողերի լվացման մեջ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշումը։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեն դեկտեմբերի 20-ին Կահիրեում հանդիպել է հետախուզության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իսրայելի առաջարկը, սակայն, ըստ հրապարակման, ասել է, որ Եգիպտոս է եկել՝ լիարժեք զինադադարի և ավելի շատ մարդասիրական օգնություն ստանալու համար:
Զոհերի շարքում կա 97 լրագրող, 310 բուժաշխատող և քաղաքացիական պաշտպանության ծառայության 35 աշխատակից։
Հանրային հեռուտաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական ծանր մեղադրանքները հնչեցրեց ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ Հայաստանի վերաբերյալ կայացված որոշումների վերաբերյալ։ Իբրև թե փաստերի ներքո հնչեցին քողարկված ծանր մեղադրանքներ Ռուսաստանի վերջին տարիների հարավկովկասյան քաղաքականության հասցեին:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։
Ոնց ուզում է լինի, 1968 թվին Պրահա ներխուժած խորհրդային զորքերի մեջ հայեր եղել են, այ իրենց պետք է դրամական օգնություն տալ, իսկ ով ուղիղ նշանառությամբ կրակել է չեխերի վրա, ընդհանրապես պարգևատրել:
Վարժական հավաքների ապահովման համար 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ
«Newmag» հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ:
Հայրենի իրավապահներն ինձ մեղադրանքներ են առաջադրել։ Ես համարվում եմ առայժմ վկա, ապա ծանր հանցագործության մեջ կասկածվող մեղադրյալ, ամբաստանյալ և վերջապես՝ հանցագործ, որոշեցի հիշել իմ կյանքի ընթացքում քանի անգամ եմ առնչվել իրավապահ մարմինների հետ։
Կառավարության նիստից հետո լրագրողները, ի թիվս այլ հարցերի, Անահիտ Մանասյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիտարկումներ ունի Մարդու իրավունքի միջազգային օրվա առթիվ իր ղեկավարած գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայի մասին:
ՄԻՊ-ը չգիտի, թե ինչպես են 2 ադրբեջանցիները վերադարձվել և ինչպե՞ս է ՌԴ ՌՈ-ն ՀՀ- ում մարդ ձերբակալել
Այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը։
Տատս ասում էր՝ «սաղ խաղերը խաղացել ենք, մնացել էր սարի սմբուլը»․ հիմի սրանցն ա՝ ամբողջ կառավարությունով դայակի հարց էին քննարկում, պատկերացնո՞ւմ եք՝ մի 20 տղամարդ նստած, երկիրը քանդվել ա, ինչ կա-չկա, վարի ա գնացել, նստած՝ դայակին գումար տալու թեման են խուրդում (ջրաղացը կորցրել են, չախչախի հետևեից են ընկել)։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային աբողջականությունը 86.600 քկմ տարածքով, հետագայում հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում։
«Ես այստեղ հանդես եմ գալիս՝ որպես պաշտոնատար անձ, իսկ մասնավորապես՝ որպես ՄԻՊ, և ունեմ հստակ լիազորություններ, որոնց շրջանակներում ոչ միայն իրացնում եմ կոնկրետ գործառույթներ, այլև պետական մարմիններին առաջարկություններով կամ կոնկրետ գործողություններ իրականացնելու պահանջներով եմ դիմում»,- կառավարության նիստից հետո նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կմիջնորդի Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որն իր ընկերուհին է, և Նիկոլ Փաշինյանին՝ ընդունել գերիների և անհետ կորածների հարազատներին:
Թուրքիայում տեղի են ունեցել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի 13-րդ փորձարկումը։
«Մենք այս հարցի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություն սկսել ենք՝ երեկվա իրադարձությունները սկսելուց անմիջապես հետո»,- կառավարության նիստից հետո անդրադառնալով Գեղարքունիքի մարզի ձկնորսների խնդրին, Նորատուս համայնքի 26 ձկնորսների ձերբակալությանը՝ նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Նման քննարկում չի եղել. ես չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու նման հարցեր»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Փաշինյանն իրենից գո՞հ է» հարցին՝ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Իմ պլաններում միշտ եղել է այցելել Մեծամորի թանգարան, Դուք էղե՞լ եք, Արմավիրի մարզից եք. Փաշինյան
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ