Ձկնաբույծները բողոքի երթով հասել են Կառավարության շենքի մոտ. պահանջում են հանդիպում. ՈւՂԻՂ

Ձկնաբույծները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի մոտ։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և պարզաբանում ստանալ արտեզյան ջրի կորուստների վերաբերյալ իրավիճակի մասին։

Նրանք նաև պահանջում են փակել ապօրինի գործող հորատանցքերը, որից հետո ձկնաբուծական տնտեսությունների համար ներդնել ջրի խնայողության համակարգերը:

Հիշեցնենք, որ ձկնաբույծները բողոքի ակցիա էին կազմակերպել նաև դեկտեմբերի 11-ին։ Նրանք ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից պահանջում էին հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

Ձկնաբուծության ներկայացուցիչների տվյալներով՝ 700 ստորգետնյա հորեր կան, որոնք ապօրինի են օգտագործվում։ Նրանց կարծիքով՝ գերատեսչությունը աչք է փակում այս փաստի վրա, թեև դա հանգեցնում է ջրային ռեսուրսների մեծ կորուստների։

Հիշեցնենք՝ Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց նոյեմբերի 22-ին։

Տեսանյութեր

Լրահոս