ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես վերջին շրջանում իշխանականների համար սահմանափակումները շատացել են։ Նախ՝ մինչ նիստը սկսվելը, բոլորին ասվում է, որ պարտադիր հեռախոսներն անջատեն, հանձնեն, ավելորդ իրեր չբերեն իրենց հետ:

Բացի սա, կարեւոր հանդիպումներն ու քննարկումները նեղ կազմով են անցնում, ոչ բոլոր ՔՊ-ականներին են տեղեկացնում դրա մասին, որպեսզի արտահոսք չլինի:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հարցին, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս իր թիմակիցներին չի վստահում, նրանցից մի քանիսի հետ է միայն շփվում:

ՔՊ գաղտնի ռեժիմով այս նիստերն էլ հենց փաստում են Փաշինյանի անհանգստությունների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս