Բաժիններ՝

Հայկական «Ամերիկացի» ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ

Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։

Ինչպես հաղորդում է  մրցանակաբաշխության կայքը, 15 ֆիլմերը ընտրվել են առաջին փուլում տարբեր երկրներից ներկայացրած 88 կտավներից։

Վերջնական շորթլիստը հայտնի կդառնա 2024 թվականի հունվարի 24-ին։ Վերջնական շորթլիստում կմնա 5 ֆիլմ։

Առաջին անգամն է, որ որևէ հայկական ֆիլմ հայտնվում է անվանակարգի երկրորդ փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031