
Ուկրաինայում օրինականացրել են բժշկական կանեփը

Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է բժշկական կանեփի օրինականացման մասին օրինագիծը։ Խոսքը ոչ թե սովորական, այլ դեղորայքային կանեփի մասին է։ Առողջապահության կոմիտեի ղեկավար Ռադուցկին հայտարարել է, որ բժշկական մարիխուանան կարող է օգնել ետտրավմատիկ ստրեսային խանգարում ունեցող վետերաններին:
Դրա արտադրությունը խստորեն վերահսկվելու է։ Կանեփ աճեցնել կկարողանան միայն իրավաբանական անձինք, որոնք ստացել են համապատասխան լիցենզիա և սերտիֆիկատ։
Նրանք դա կանեն շուրջօրյա տեսահսկման ներքո՝ ոստիկանության հասանելիությամբ:
Յուրաքանչյուր թուփ կունենա անհատական կոդավորում, որպեսզի ավելի հեշտ լինի հետևել դրա տեղափոխմանը: Կանեփի հիմքով պատրաստուկները հնարավոր կլինի ստանալ միայն բժշկի կողմից գրված էլեկտրոնային դեղատոմսով: