«ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված գրեթե բոլոր ռազմատեխնիկական պայմանագրերը կատարվել են ժամանակին և որակով». Կոպիրկին

Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են ժամանակին և որակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։ Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կամ արդեն կատարվել են ժամանակին և որակով, կամ գտնվում են իրականացման եզրափակիչ փուլում», – նշել է նա։

Դեսպանն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը քննարկում են նոր պայմանավորվածությունների կնքումը․ «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր», – ասել է նա:

«Որոշ առանձին պայմանագրերով իսկապես կան հարցեր, որոնք կապված են պետական պաշտպանական պատվերի կատարման ռուսական ձեռնարկությունների պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսությամբ», – ասել է նա։

Ավելի վաղ պաշտոնականը Երևանը հայտարարել էր, որ ՌԴ-ից դեռևս չեն ստացել շուրջ 400 մլն դոլարի՝ արդեն վճարված սպառազինությունը, սակայն պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերային մթնոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս