Ո՞վ է Էրեբունու նորանշանակ փոխթաղապետը․ Oragir.News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսկցության անդամ Վիկտորիա Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, որը համակարգելու է աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտը:
Oragir.News-ի տեղեկություններով Հարությունյանը 2018 թվականին ակտիվ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը կազմակերպած «թավշյա հեղափոխությանը», և մինչ օրս սերտ հարաբերությունների մեջ է իշխանական վերնախավի հետ։
Նշենք, որ Վիկտորիա Հարությունյանը 2022-2023 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես փոխքաղաքապետի օգնական։
Նորանշանակ փոխթաղապետ Վիկտորիայի շրջապատից կայքին հայտնեցին, որ այս պաշտոնում նշանակվելուց հետո նրան ցուցում է տրվել, որպեսզի սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորի, «Վիկային ավելի շատ ճանաչում են իր բաց նկարներով ու գռեհիկ ժարգոնային խոսելաոճով։ Եթե ինչ-որ մեկնաբանություն է գրում, պարտադիր ցենզուրայից դուրս է։ Նշանակվեց պաշտոնի, բոլոր նկարները հեռացրեց, փակեց, որովհետև դրանից թեմա կլիներ»,- ասաց մեր զրուցակիցը։