Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ այսօր իրավիճակը լարված էր։ Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ապա ներխուժեցին շենք և Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից սկսեցին պահանջել իրենց խնդիրների լուծումն այն դեպքում, երբ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։
Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում։
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դիմաց կաշառք տալու փորձի, կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը:
Մասնակիցները ծանոթացել են բաց հանքի աշխատանքներին:
Հոկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
ԱՄՆ-ն որոշել է միակողմանի պատժամիջոցներ կիրառել չինական երեք ընկերությունների նկատմամբ՝ համարելով, որ նրանք Պակիստան են փոխանցել բալիստիկ հրթիռների արտադրության նյութեր կամ տեխնոլոգիա։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Հոկտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արցախցիներին հուզող մի շարք հարցերի վերաբերյալ հրապարակային մեկնաբանությամբ է հանդես գալու:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման կապակցությամբ։
Կատարվում է նախաքննություն:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ իմ բողոքը։ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։
«Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը»,- տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Եվս մեկ ռազմափոխադրական ինքնաթիռ է զենք և տեխնիկա հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի ներուժի ամրապնդման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։
Ռուսաստանը կապի մեջ է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ՝ զինյալների կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով։ Այդ մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը։
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև ԲԿՄԱ-«Շիրակ», «Ուրարտու»-«Նոա» խաղեր:
Թագաժառանգի խոսքով՝ գործողությունների համատեղ ծրագիրը նախատեսված է 2024-2028 թվականներն ընկած ժամանակահատվածի համար։
Պարզաբանելով, թե ինչու՞ է հոկտեմբերի 17-ից դադարեցվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տվյալների ուղիղ մուտքագրումը ՀՀ տարածքում գործող Հումանիտար կենտրոններից, նա նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է։
Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի ընթացքում ԲԴԽ-ն կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ կարող է որոշումը թողնել անփոփոխ:
Ալ-Արիշ ժամանելիս Գուտերեշը շեշտել է, որ Եգիպտոսը միակ երկիրն է, որը կարող է նվազեցնել լարվածությունը, և կոչ է արել հրադադար հաստատել՝ հումանիտար օգնությունը Գազա հասցնելու համար։
«Բրյուսելյան հանդիպման հստակ օր նշելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը նախ հաստատի իր մասնակցությունը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Հայաստանյան իշխանությունն Արցախի հարցը փակելու և իր հանձնողական քաղաքականությունն արդարացնելու համար, ինչպես և կանխատեսելի էր, կոնֆլիկտը սահուն տեղափոխում է արցախցիների դաշտ` իրեն հատուկ ներքին հրահրումների գործընթաց զարգացնելու համար:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներից 15 հազար 264-ն արդեն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում։
Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանի խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս:
Հոկտեմբերի 23-25-ը թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու մի քանի ուղղություններով ու վայրերում, այդ թվում՝ Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած արցախյան տարածքներում: