«Նարեկ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ իմ բողոքը։ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։

Հատկանշական է, որ «թշնամանք հրահրելու» մեջ մեղադրվող Մալյանի կալանքի հարցը վերաքննիչում լուծել է այն նույն դատավորը, որն անցյալ տարի՝ «Դիմադրության» շարժման օրերին, անփոփոխ էր թողել նույն հոդվածով մեղադրվող լուսահոգի Արմեն Գրիգորյանի կալանքը։ Ընդ որում, երկու դեպքում էլ վարույթն իրականացվել է ԱԱԾ քննչականում։

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 20-ից անազատության մեջ պահվող Մալյանը մեղադրվում է նախորդ օրը Հանրապետության հրապարակում կատարված լայվի համար։ Այդ լայվում նա, ի թիվս այլի, նշում է, որ կարող է մարդկանց առաջնորդելով՝ կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ։ Հիշեցնեմ նաև, որ արտաքին աշխարհի հետ Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունը փակ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031