«Փյունիկ»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում, «Վան»-ը գերազանցեց «Ալաշկերտ»-ին
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կայացան ևս երկու հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունելով «Արարատ-Արմենիա»-ին` չպահպանեց հաղթական հաշիվը: «Փյունիկ»-ի կազմում աչքի ընկավ Լուկաս Վիլելան, իսկ «Արարատ-Արմենիա»-ից` Տերան: «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` 1:1:
Օրվա մյուս խաղում «Վան»-ը Չարենցավանում խաղաց «Ալաշկերտ»-ի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով: «Վան»-ի կազմում աչքի ընկան Արսեն Եղիազարյանը և Օլաոլուվա Օյետունդեն, իսկ «Ալաշկերտ»-ի հեղինակության գնդակը խփեց Կարեն Նալբանդյանը: «Վան»-«Ալաշկերտ»` 2:1:
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև ԲԿՄԱ-«Շիրակ», «Ուրարտու»-«Նոա» խաղեր: