
ՀՀ կրթական հաստատություններում արդեն ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 15 հազար երեխա

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներից 15 հազար 264-ն արդեն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4730 երեխա, Կոտայքում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում 821, Արագածոտնում 708, Շիրակում՝ 633, Սյունիքում 588, Տավուշում 471 և Վայոց Ձորում՝ 321»,-մանրամասնել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական է, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված որևէ երեխա, հանգամանքներով պայմանավորված, կրթությունից դուրս չմնա։