Փոքրիկի հայրը զինվորական է, ռմբակոծությունների պահին գտնվում էր դիրքերում։ Եղբայրը՝ 11 տարեհան Մարտիկը, Շինուհայրը նմանեցնում է իրենց Նոր Մարաղա գյուղին, որը ստիպված լքել են 2020-ի պատերազմի պատճառով: Նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում:
Կատարվում է նախքննություն:
Կապան կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները:
Նիկոլի պատվիրած հանցանքի մանրամասները. Էդգար Ղազարյան
Դեռևս այս տարվա հունիսի 26-ին 168.am-ը հանրությանը տեղեկացրել էր, որ փոփոխություն է առաջարկվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի մեջ (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) և Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
2019թ-ից Հ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող` Անի Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում է արել, որն, ըստ էության իր` տնօրենի պաշտոնից ազատման մասին է: Հետաքրքրական է, որ ներկայիս տնօրենի գրառումը մեկնաբանել է նաեւ թանգարանի նախկին տնօրեն, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը, մասնավորապես գրելով`
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանում ներդրումներ կատարելու գործընթացում փոփոխություններ են նախապատրաստվում:
Տեսախցիկները, որոնցից ուզում է շարել ՆԳՆ-ն, սահմանադրական դատարանի մակարդակում արգելվել են Գերմանիայում և չեն կիրառվում եվրոպական երկրների մեծ մասում, քանի որ դրանցով իրականացվում է անձնական տվյալների ապօրինի մշակում:
Կատարվում է նախաքննություն:
Անի Բադալյանը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալները մասնավորապես ԼՂ–ից ՀՀ բռնի տեղահանված երեխաների մասին։
«Փաշինյանի Կառավարությունը շատ վատ ճանապարհ է ընտրել, Հայաստանի ինքնիշխանությունը մաս-մաս ծախում է, իսկ սա տանում է դեպի Հայաստանի սիրիացում… Սյունիքում պատերազմի վտանգը մեծ է։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց նպատակները, և դրանք ամրագրված են Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերով, ուստի պետք է հասկանալ, որ գործելու են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ մնացած երկրները լինելու են արձագանքողի դերում՝ փորձելով իրենց օգուտները քաղել այդ վիճակից»,- ասաց Իգիթյանը։
«Միջոցառումների այս նպատակային փաթեթի միջոցով մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են աննախադեպ դժվարությունների և մարտահրավերներին»,- շեշտել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, 2024 թվականին կրթության նախարարությանը կհատկացվի լրացուցիչ կես միլիարդ լարի, որից 160 միլիոնը կուղղվի ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը։
Յոթանասուներկու ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության տասը աշխատակից: Այս մասին ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Բրիտանիայի խորհրդարանի հարևան հրապարակում հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը 65 մարդու է ձերբակալել Just Stop Oil-ի բնապահպանական շարժման ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանրապետության հիմնադրման 100 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է իրենց ռազմարդյունաբերության հաջողություններին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:
Նոյեմբերի 1-ին կայանալիք առաջին տուրի շրջանակներում «Արաբկիրը» Օլիմպավանում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կսկսվի 21:30-ին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
«Ո՞ւր է Արցախի իշխանությունն ընդհանրապես, ո՞ւր է Արցախը։ Արցախի իշխանությունը կարող է լինել միայն Արցախում։ Մեկ այլ երկրում չի կարող գործել այլ երկրի իշխանություն, այդ վտարանդի իշխանություն, կառավարություն, նման բան չի եղել, նման բան եղել է միայն նախորդ դարում։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 30-ին, 69 տարեկան հասակում հանկարծամահ է եղել թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։
Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ ըստ էության անպատասխան թողնելով «Ազատության» հարցը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է երկրի Աշխատանքի նախարարությունը, որն Արտաքին գործերի նախարարության հետ պատասխանատու է տարհանման թռիչքների կազմակերպման համար։
Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակը և շենքի կառուցման 80-ամյակը։ Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես է գալիս հագեցած միջոցառումների ցանկով, որի առանցքում Հանրապետական թատերական փառատոնն է։ Նոյեմբերի 1-7-ն Արտաշատում թատերական տոն է լինելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հանդիպման ընթացքում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ հանրապետության 9 թատրոն իր խաղացանկի լավագույն ներկայացումներով հանդես է գալու Արտաշատում՝ շնորհավորելով գործընկեր թատրոնի հոբելյանը։
Այս պահի դրությամբ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը։ Տեղական լրատվամիջոցներին հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում անհայտ անձը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ է արձակել 21-ամյա Սլավիկ Հ.–ի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի մասին հիվանդանոցից ժամը 04:25-ի սահմաններում են ահազանգել, սակայն կրակոցները հնչել են ժամը 00։20-ի սահմաններում։ «Հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ […]
Միջադեպից կարճ ժամանակ անց Դոմինիկ Մարտին անունով մի տղամարդ Facebook սոցիալական ցանցում խոստովանել է, որ ինքն է իրականացրել հարձակումը։ 48-ամյա տղամարդը նշել է, որ խմբի գրանցված անդամ է, և իրեն զայրացրել են կազմակերպության «ապազգային քարոզները»։
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում ներկայացնելու նախագիծը, այնպես, ինչպես սովորաբար պետական բյուջեի նախագիծը ներկայացրել են մեր երկրի վարչապետները, սակայն այսօր առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության մեջ քննարկմանը լրագրողների մուտքը հանձնաժողովների նիստերի սրահ արգելված էր: