
Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը. Լրագրողների հարցից հետո ՆԳ նախարարն ու Անդրանիկ Քոչարյանը սկսեցին ծիծաղել

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում ներկայացնելու նախագիծը, այնպես, ինչպես սովորաբար պետական բյուջեի նախագիծը ներկայացրել են մեր երկրի վարչապետները, սակայն այսօր առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության մեջ քննարկմանը լրագրողների մուտքը հանձնաժողովների նիստերի սրահ արգելված էր:
Քննարկումից հետո լրագրողները ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ամենուր խիստ վերահսկում է, ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելու փոխարեն՝ Վահե Ղազարյանը և նրան ուղեկցող Անդրանիկ Քոչարյանը սկսեցին ծիծաղել։ Այնուհետև Վահե Ղազարյանը սկսեց խոսել ոստիկանության գործառույթներից, իսկ Անդրանիկ Քոչարյանը դիմելով լրագրողներին՝ ասաց, որ այդ հարցն իրեն պետք է ուղղեն։ Ինչից հետո Անդրանիկ Քոչարյանը Վահե Ղազարյանին արագ ուղեկցեց իր աշխատասենյակ՝ լրագրողներին հորդորելով չխանգարել իրենց։