
Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում մեկնարկում է 2023/24 մրցաշրջանը:
Հայաստանի առաջնությանը կմասնակցեն հետևյալ 6 թիմերը՝ «Ուրարտու», «Էրեբունի», «Կիլիկիա», «Ֆոքսիս», «Արաբկիր» և ԲԿՄԱ։ Երկու շրջանի արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆում:
Նոյեմբերի 1-ին կայանալիք առաջին տուրի շրջանակներում «Արաբկիրը» Օլիմպավանում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կսկսվի 21:30-ին: