Բաժիններ՝

Անհայտ անձը Նուբարաշենում կրակոցներ է արձակել մեքենայից, 21-ամյա երիտասարդ է վիրավորվել

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում անհայտ անձը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ է արձակել 21-ամյա Սլավիկ Հ.–ի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի մասին հիվանդանոցից ժամը 04:25-ի սահմաններում են ահազանգել, սակայն կրակոցները հնչել են ժամը 00։20-ի սահմաններում։
«Հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։ Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ տուժածը վիրահատարանում է և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Նուբարաշենի բնակիչ՝ 21-ամյա Սլավիկ Հ.-ն է»,– նշում է կայքը:

Պարզվել է, որ Նուբարաշենի 11 փողոցի թիվ 1 շենքի հարակից վայրում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից ատրճանակից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ Սլավիկ Հ.–ն ստացել է հրազենային վնասվածքները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։

Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` ավտոմեքենան, կրակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167–րդ հոդվածի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս