168.am-ի հետ զրույցում Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դոցենտ Անատոլի Թադևոսյանը պատասխանելով վերը նշված և Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին հարցերին, ասաց, որ Սահմանադրական փոփոխություններ հնարավոր է երկու եղանակով։
Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում քիչ առաջ հանդիպում է ունեցել կուսակիցների հետ, պատգամավորները ներկա չեն եղել:
Արփինե Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Իրանն ու Չինաստանը համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 12-ին 26-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալմաթայի հռչակագրի վտանգավորության մասին՝ որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթ, շատ է խոսվել:
Վիճակագրական ծառայությունը հերթական անգամ արձանագրել է հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում. 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հ.Գ. մի հատ LIKBEZ վատ վերջաբան գուժող հապավումներով կոչվող ՀԿ-ների անդամներին. ձեռնարկատիրական գործունության որակումը միայն փող ստանալը չի…»
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն ընդգծեց՝ Արցախում սահմանադրական նման փոփոխությունը կբացառի այնտեղ առկա երկիշխանությունը, և, փաստացի, եթե Ռուբեն Վարդանյանի դիրքերը մնան կայուն, կստացվի, որ Արցախում կա կոնսենսուս պայքարելու շուրջ, կա կոնսենսուս, որ չեն բանակցելու Ադրբեջանի կազմում իրենց որևէ կարգավիճակի շուրջ, ինչը, ի դեպ, անընդունելի չէ Արայիկ Հարությունյանի համար։
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ադրբեջանական շրջափակման ֆոնին՝ Թուրքիայի հանդեպ «մարդասիրական» քաղաքականությունն ընկալելի չէ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համար: Ըստ նրա՝ այդ քայլը դիվանագիտության ծիրում դիտարկելը ևս անարդյունք է:
ԱՄՆ-ից Tomahawk հրթիռներ գնելու Ճապոնիայի մտադրության մասին երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել էր հունվարին կայացած իրենց հանդիպման ընթացքում։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Չեմպիոնների լիգան վերադառնում է. Արդեն այսօր՝ փետրվարի 14-ին, կմեկնարկեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։ Ձմեռային արձակուրդը ետևում է, թիմերի կազմերը հայտնի են, ինչը նշանակում է, որ ժամանակն է կանխատեսումներ անելու։ Չեմպիոնների լիգայում ֆավորիտը գրեթե միշտ մի քանի բարձրակարգ թիմերից բաղկացած խումբն է։ Նրանց թվում են Մադրիդի «Ռեալը»՝ ներկայիս գավաթակիրը, ինչպես նաև հարուստ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն, հզոր Մյունխենի «Բավարիան» և այլ հսկաներ։
2015 թվականին 1988-ի արցախյան շարժման համատեքստում մի առիթով այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, զերծ մնալով քաղաքագիտական մեկնաբանություններից և գնահատականներից, նշել էր, որ այդ օրերին զգացմունքը զիջեց ռազմավարությանը, և գրեթե անիրականանալի տարածքային նկատվող պահանջը վերածվեց ճիշտ գնահատված ազգերի ինքնորոշման պայքարի:
Ռումինիայի հարավ-արևմուտքում փետրվարի 14-ին գրանցվել է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ավելի վաղ Իգոր Խովաևը այցելել էր Հայաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խովաևի հետ քննարկել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:
Ավելի քան երկու ամիս է՝ թշնամին փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Շրջափակման մեջ գտնվող Արցախը բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ է հաղթահարում:
Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ և պաշտպանել է իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։
Նորվեգիայի իշխանությունները որոշում են ընդունել տարբեր տեսակի 12 տանկ հատկացնել Ուկրաինային, հայտնել է Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյոռն Արիլդ Գրամը։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 13-ի ժամը 21:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փետրվարի 13-ին ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Փետրվարի 14-ին հայ փրկարարները ժամանել են Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
«Բորիս Բախշիյանը նախկին դատավոր չէ, այս պահին նա համարվում է դատավոր: Նրա հաստիքն է ազատվել, և արդարացման ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա պետք է օրենքի ուժով վերականգնվի հավասարազոր պաշտոնի: Հիմա տեսնենք՝ վճռաբեկն ի՞նչ մոտեցում կցուցաբերի: Եթե որոշեն ձգել, որևէ բողոք վարույթ կընդունեն: Անկախ ամեն ինչից՝ պետք է ընդունենք, որ ունենք արդարացման դատական ակտ, որը Վերաքննիչ դատարանի կողմից չի բեկանվել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած վճռին, ըստ որի՝ հաստատվեց. Բորիս Բախշիյանն արդար է:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
Ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի 170 փաստաբան է ստորագրել։
Վարորդը ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցակից բարեկամին հայտնաբերելու ուղղությամբ:
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Երկրի վարչապետ Քրիս Հիփքինսի բնութագրմամբ՝ սա Նոր Զելանդիայում ամենամեծ եղանակային իրադարձությունն է վերջին 100 տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ին: