Բաժիններ՝

Նոր Զելանդիայում «Գաբրիել» ցիկլոնը մեծ ավերածություններ է գործել

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Երկրի վարչապետ Քրիս Հիփքինսի բնութագրմամբ՝ սա Նոր Զելանդիայում ամենամեծ եղանակային իրադարձությունն է վերջին 100 տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու հյուսիս-արևմտյան ափին գտնվող Մուրիվայ բնակավայրում մի քանի սողանքներ են տեղի ունեցել՝ ավերելով ճանապարհներ և շենքեր: Անհետ կորել է մեկ հրշեջ, ևս մեկը ծանր վիրավորվել է:

Օքլենդում բազմաթիվ տներ կանգնած են մնացել սողանքի եզրին: Հեղեղները քշել-տարել են կամուրջներ:

Ափամերձ շրջաններում գտնվող մի քանի քաղաքներից բնակիչները տարհանվել են: Հարյուր հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:

Պարբերականը նշում է, որ Նոր Զելանդիայի 5,1 մլն բնակիչների գրեթե մեկ երրորդն ապրում է ցիկլոնից տուժած շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս