Սիրելի ընկերներ, հասկանալով վերաբերվերվեք տիկին Սաֆարյանի համամայր կամ համահայր եղբայրների և քույրերի մեկնաբանություններին. նրանք չեն կարող լինել իրավիճակի սթափ մեկնաբանող․ Սոս Հակոբյան

Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրության և օրենքների առերևույթ խախտման թեմայով իմ և Արսեն Բաբայանի ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե արդյոք խախտում կա, որ Սեդա Սաֆարյանի ամուսինը իր վարորդն է, կամ, որ իր վարորդը նաև իր ամուսինն է։

Ես պատասխանեցի, որ քննարկվող թեմայի հետ համեմատության մեջ այդ խնդիրը հանրային հետաքրքրության շատ փոքր կշիռ ունի և մյուս կողմից՝ դարձել է ինչ-որ ընտանեկան էմոցիաների, հարաբերությունների, ֆինանսների հետ կապված հարց, որը մեկնաբանելը ինձ տհաճություն կպատճառի։

Նույն կերպ եմ վերաբերվում Սեդա Սաֆարյանի հետ արյունակցական կապ ունեցող և Քաղ. օրենսգրքի համաձայն առաջին և երկրորդ հերթի ժառանգների կարգավիճակում գտնվող անձանց մեկնաբանություններին. ես այդ մարդկանց էմոցիոնալ պոռթկումներին հասկանալով եմ վերաբերվում՝ ինքս բարձր արժեքների շարքին դասելով ցանկացած կենսաբանական էակի ընտանեկան ներքին հարաբերությունները։

խնդրում եմ նաև ձեզ, սիրելի ընկերներ, հասկանալով վերաբերվել տիկին Սաֆարյանի համամայր կամ համահայր եղբայրների և քույրերի մեկնաբանություններին. նրանք բնությամբ իրենց տրված ամբողջ էությամբ չեն կարող լինել օբյեկտիվ դիտորդ, էլ չեմ ասում՝ իրավիճակի սթափ մեկնաբանող։

Հարգելի լրագրողներ, եթե անգամ որոշեք, որ ինձ պետք է հարց ուղղել այս մարդկանց կողմից հնչեցված որևէ մտքի վերաբերյալ, ապա խնդրում եմ հղում կատարել «կան մարդիկ, որոնք ասոում են…» անորոշ ձևակերպմանը։

Հ.Գ. մի հատ LIKBEZ վատ վերջաբան գուժող հապավումներով կոչվող ՀԿ-ների անդամներին. ձեռնարկատիրական գործունության որակումը միայն փող ստանալը չի…»

Տեսանյութեր

Լրահոս