
Դանակահարություն` Արտաշատում

Փետրվարի 11-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ ստացան, որ ժամը 01.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի լճի հարակից տարածքում վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և 26-ամյա արտաշատցի երիտասարդի միջև, որի ընթացքում 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 25-ամյա համաքաղաքացուն:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 12-ին 26-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նա ներկայացվել է մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: