Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ:
Տաջիկստանի Արտակարգ իրավիճակների կոմիտեն հայտնել է նաև, որ հանրապետության արևելքում գտնվող Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում ձնահյուսի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ ութը՝ շրջանի վարչական կենտրոն Խորոգում, մեկը՝ Վանչսկի շրջանում:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նման հայտարարություն է արել՝ այսօր Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նստաշրջանում:
Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ արդեն աղետի առաջին օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ սպառազինությունն ԻՀՊԿ-ի ուղղաթիռներին թույլ կտա պայքարել հակառակորդի սուզանավերի դեմ։ Գործակալությունը նշում է, որ 350 կգ պայթուցիկ պարունակող ռազմածովային ականը կահավորված է ձայնային և մագնիսական սենսորներով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Սթերջենը Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնն զբաղեցրել Է 2014 թվականից։ Նա այս պաշտոնում փոխարինել Է Ալեքս Սալմոնդին։
«Տեղեկություն ստացանք, որ բերման ենթարկված անչափահասներին ոստիկանության բաժնում խոշտանգել են, ստորացրել, ընդհուպ գցել են գետնին, ոտքերը դրել են նրանց վրա, սուրճ են խմել, տարբեր բնույթի ծաղրուծանակի են ենթարկել նրանց»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին բռնության ենթարկված փաստաբանների դեպքին, դրա նախապատմությանը, ինչպես նաև այս գործով նախաքննության ընթացքին:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քննադատել է հակամարտության գոտի տանկեր ուղարկելու՝ Գերմանիայի կառավարության որոշումը։
Հանդիպմանն ընդգծվել են այն հիմնական ոլորտները, որտեղ կա համագործակցության և փորձի փոխանակման մեծ ներուժ. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, դեղագործություն, մոր և մանկան առողջության պահպանում:
Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել:
Նա նաև վստահություն հայտնեց, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։
Բորելը նման հայտարարություն է արել՝ Ֆրանսիայում կայացած լիագումար նիստում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այո՛, ԱրաԲաթ Միրզոյանի այցը Թուրքիա իրապես պատմական է.
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Չավուշօղլուն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում կարևորեց Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը:
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին […]
Երկուստեք քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի և երիտասարդության բնագավառներում:
Վարչական դատարանում, որտեղ այսօր կայացավ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը, ի աջակցություն Գալեյանների հավաքվել էին բազմաթիվ որդեկորույս ծնողներ:
Բնակարանը տաքացնելուն զուգահեռ՝ չմիացնել խոշոր այլ սարքավորումներ. «Արցախէներգոյի» զգուշացումը
Արցախում շրջափակման պայմաններում ծնված փոքրիկներն ու նրանց ծնողները մասնակցել են օրհնության կարգի
Երկրի վարչապետը «Գաբրիել» ցիկլոնն անվանել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ամենամեծ եղանակային իրադարձությունը վերջին 100 տարիների ընթացքում:
Ինչպես մինչ վերոգրյալ որոշման ուժի մեջ մտնելը, այնպես էլ այժմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիներից՝ գործընթացի կազմակերպման և իրականացման թերությունների մասին։