Հիշեցնենք, որ անցած ամիս կյանքից հեռացել էր երգչի մայրը: Ինչպես նշում են երգչի հարազատները, մոր կորուստը Արան շատ ծանր է տարել:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ դեկտեմբերի 13-ին 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն այսօր հրապարակել է 31 էջանոց կարծիք, որտեղ մատնացույց են արվում դասագրքում տեղ գտած բազմաթիվ բովանդակային սխալներ:
ՀՀ կառավարության երեկվա նիստում ընդունվել է «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի 01.02.2024 թվականին։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։
13 միլիոն 886.775 դրամ. ահա այսքան է դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարության հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը: Իսկ մատակարարը պետական գնումների ֆավորիտ «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունն է:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի կողմից Թուրքիայի նկատմամբ զինտեխնիկայի մատակարարման հարցում կիրառվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են թողել Թուրքիայի և Գերմանիայի ռազմական համագործակցության վրա:
Խափանման միջոցը՝ ստորագրություն
Այդպես էլ հայտնի չդարձավ՝ ո՞րն էր հայ ռազմագերիների հայրենադարձման գինը, ի՞նչ նոր բանավոր խոստումներ է տվել Փաշինյանն Ալիևին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի հարցում դուրս կգա կեցվածքի շրջանակներից և պատասխանատվություն կդրսևորի։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
«Այս իշխանության նպատակը մեկն է՝ համակերպվել այս խղճուկ իրավիճակի հետ՝ ցանկացած գնով կառչած մնալով իշխանությունից։ Վստահ եմ՝ դա խաղաղության պայմանագիր չի լինելու, որովհետև Ադրբեջանը որևէ քայլ չի զիջելու, իսկ Հայաստանի այս չարաբաստիկ իշխանությունը, փաստաթղթով ամբողջությամբ հրաժարվելով Արցախին տեր կանգնելու Հայաստանի իրավունքից, Հայաստանը դարձնելու է զրոյական ազդեցությամբ մի երկիր»։
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի վառվելու են դեկտեմբերի 19-ին ժամը 19։30-ին՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
ՀՀԿ ԳՄ անդամների 7 մարզեր կատարած այցերի ընթացքում քննարկվել են ամենատարբեր օրակարգային խնդիրներ՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալական: Այս անգամ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչների հետ հանդիպեցին: Մարզային այցելությունների նպատակն է՝ հենց տեղում լսել մարդկանց երկրում առկա խնդիրների և ստեղծված իրավիճակի մասին, նրանց կարծիքն ու մոտեցումներն իմանալ հնարավոր սպառնալիքները միասնաբար կանխելու ու դրանց դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով այսօր Հայաստանում բացվել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի (ՌԵԿ) ներկայացուցչությունը։ Այս մասին դեկտեմբերի 15-ին Երևանում հայտարարել է ՌԴ կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ բանակցությունների համար, սակայն իր պայմաններով։ Այս մասին Պեսկովը ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Փյունիկի» «Սեկտոր 18» , «Ուրարտուի» «Սաութ Վեստ Ուլտրաս», «Շիրակի» «Սև հովազներ» և «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան ակումբների համատեղ հայտարարությունը։
Կատարվում է քննություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Տևեցին շուրջ 3 ժամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել էր Ադրբեջանին արված հայկական կողմի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշել զորքերը, որպեսզի հնարավոր լինի կանխել էսկալացիաները:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Մուսալեռ գյուղի դպրոցի ութ աշակերտ:
Հունգարիան չի խոչընդոտել անդամ երկրներին ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու որոշում կայացնելու հարցում, քանի որ «ևս 75 անգամ» հնարավորություն կունենա դադարեցնել գործընթացը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) դռները միշտ բաց են Վրաստանի համար, և եթե Թբիլիսին պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի մասնակից մյուս անդամները կողջունեն դա: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացուցիչն է մի կուսակցության, որը կանգնած է անկախության և ազատագրական պայքարի ակունքներում: Աշոտյան Արմենը շարունակում է Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ռազմիկ Զոհրաբյանի գործը, ովքեր չեն վախեցել խորհրդային բանտերից և կալանավորվել են իրենց հայրենիքի անկախության համար: Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի թիմակիցն է, ով կանգնած է Հայկական բանակի ստեղծման, Հայաստանի անկախության և Արցախի ազգային ազատագրական պայքարի ակունքներում:
Ավարտվել է պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի, դրան օժանդակելու, խարդախությամբ նշված գումարների հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցած քրեական վարույթի նախաքննությունը։
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
«Պետական մարմինների կողմից ոչ մրցակցային գնման ընթացակարգերի շատ ավելի կիրառության գլխավոր պատճառներից մեկը 2023թ. եղել է Արցախի Հանրապետության հետ կապված»,- «Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերը և հանրային վերահսկողությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։
«Զվարթնոց» օդանավակայանում Միլան–Երևան չվերթով դեկտեմբերի 14–ին ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․–ի ուղեբեռում պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են չհայտարարագրված խոշոր գումար։
«Եթե մեզ ծանոթ տերմինաբանությամբ խոսենք, ապա նաև Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Իրանը հետսովետական շրջանում չեն փոխել իրենց արտաքին քաղաքականության ուղենիշները, դրանցում գուցե ժամանակ առ ժամանակ շեշտադրումներ են փոխվել, բայց ռազմավարական նշանակության շահերը չեն փոփոխվել։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ որքան էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, պայմանավորված ԱՄՆ վարչակազմերով, պատահում են լարվածության շրջաններ, այնուամենայնիվ ԱՄՆ-ը երբեք չի կարող Թուրքիային դասել Ռուսաստանի և Իրանի շարքում, ԱՄՆ-ը, անկախ խնդիրներից, Թուրքիային դիտարկում է՝ որպես դաշնակից երկիր։