Այսօր լրանում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման 6-րդ ամիսը
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր լրանում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման 6-րդ ամիսը:
Արմեն Աշոտյանը պետական մտածողությամբ օժտված եզակի գործիչ է, ով երբևէ չնեղացավ իր ժողովրդից, ով մնաց պայքարի խրամատում և այդքան զրկանքներ կրելով, անգամ բանտից է պայքարում, որ մեր խաբված ժողովուրդն ունենա Հայկական ապագա։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացուցիչն է մի կուսակցության, որը կանգնած է անկախության և ազատագրական պայքարի ակունքներում: Աշոտյան Արմենը շարունակում է Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ռազմիկ Զոհրաբյանի գործը, ովքեր չեն վախեցել խորհրդային բանտերից և կալանավորվել են իրենց հայրենիքի անկախության համար:
Արմեն Աշոտյանը Սերժ Սարգսյանի թիմակիցն է, ով կանգնած է Հայկական բանակի ստեղծման, Հայաստանի անկախության և Արցախի ազգային ազատագրական պայքարի ակունքներում:
Մենք չենք վախեցել և չենք վախենում թուրքից, մենք չենք վախենում նաև ներքին թուրքերից: Հայաստանում չկա խոսքի ազատություն և Արմեն Աշոտյանի ապօրինի կալանքը դրա վառ ապացույցն է: Ձեզ չի հաջողվել լռեցնել Արմեն Աշոտյանին, նա ավելի ազատ է մենախցում, քան դուք՝ Հայաստանի կառավարիչներդ՝ «ազատության» մեջ:
Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է և դրա մասին խոսում են թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, դրա մասին փաստում են բոլոր սոցիալական հարցումները՝ Աշոտյանին համարելով քաղբանտարկյալ:
Հայաստանում արդարությունը վերականգնվելու է, իսկ մեզ անհնար է լռեցնել, մենք կանք և լինելու ենք խրամատում, որը պահում է Հայոց պետականությունը:
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։
#ԱՇՈՏՅԱՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»։