Միլանից եկած քաղաքացու ուղեբեռում «Զվարթնոցում» հայտնաբերվել է չհայտարարագրված 1 մլն դոլար․ՊԵԿ

«Զվարթնոց» օդանավակայանում Միլան–Երևան չվերթով դեկտեմբերի 14–ին ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․–ի ուղեբեռում պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են չհայտարարագրված խոշոր գումար։ Այս մասին  հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Հայտնաբերվել է չհայտարարագրված 1 մլն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 291–րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել ՀՀ քննչական կոմիտեին։

Տեսանյութեր

Լրահոս