Դեկտեմբերի 15-ին, ժամը 14։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ և ավտոբուս, կա արգելափակված տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում, եղբայրական ժողովուրդների հարաբերություններում Արևմուտքը փորձում է սեպ խրել։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի վստահեցմամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են`երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի քաղաքացիներին հրավիրել է՝ մասնակցելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու առթիվ կազմակերպված տոնախմբություններին։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլին իշխանության են բերել բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ ցեխ են շպրտել ու քար նետել Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի ուղղությամբ։
Հիշեք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի անվճար հեռախոսահամարը՝ 118, և, սննդամթերք ընտրելու ժամանակ ցանկացած խախտում նկատելիս, զանգահարեք:
Հայաստանի կառավարությունը 2023 թ․ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծին։
10-րդ դասարանի աշակերտներից մեկը «պերցովկայով» գազի բալոն է դպրոցի 2-րդ և 3-րդ հարկերի արանքում փչել է, որից հետո աշակերտների մոտ հազ է սկսվել։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ իմացած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում տալու: Սակայն ՔՊ խմբակցութան ղեկավարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալ : «Չեմ մեկնաբանում» միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը:
Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ կարգավորման և խաղաղ գործընթացի առաջմղման հարցում:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կձգտի հասնել վերընտրման։ Թրամփն ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին:
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը դեկտեմբերի 15-ին ելույթ է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ՝ նախազգուշացնելով Ռուսաստանից Հայաստանի հեռվանալու վտանգների մասին։
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահները նկատել են ճամպրուկներից գողությունների հարցով ճանապարհորդների գանգատների թվի աճ: Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները խուզարկություններ են կատարել ինչպես օդանավակայանի աշխատողների պահախցիկներում, այնպես էլ նրանց ավտոմեքենաներում և տներում։
Արդեն նիստի ընթացքում նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում առևտրաշրջանառության ծավալը 43.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և հասել 4.4 միլիարդ դոլարի: Նա խոսեց նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ներմուծման լավ ցուցանիշների մասին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ:
Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջը չի գործելու 2024 թ. հունվարի 1-ից։
Կարևոր համաձայնություն է ձեռք բերվել օդանավակայանների ու աէրոնավիգացիաների գների ներդաշնակեցման վերաբերյալ։ Դա լավ պայմաններ կապահովի հայկական ավիաընկերությունների համար, ինչպես նաև կստեղծվի լավ հիմք զբոսաշրջության զարգացման համար։ Մեր տվյալներով երկու երկրների միջև զբոսաշրջային փոխադարձ այցերն ակտիվորեն աճում են:
Հայաստանին և Ռուսաստանին կապում են պատմական, բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են, թե կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ինչ խնդիրներ են լուծել ոլորտում, ներկայացրել իրենց պատկերացումները գործող կարգավորումների լավարկման, ինչպես նաև առաջարկություններ ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու վերաբերյալ:
Մինսկում անցկացվում է ԱՊՀ երկրների պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ տեղեկատվական խորհուրդ) 30-րդ նիստը։
Այսօր առավոտյան փաստաբան Նորիկ Նորիկյանը Երևան-Սևան ճանապարհից ուղիղ եթերում ասել էր, որ ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին։ Նրանք պահանջում էին՝ իրենց չարգելել զբաղվել ձկան որսով։
վթարի հետևանքով ավտոբուսի Վարորդը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
168.am-ի հետ զրույցում ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը մեկնաբանելով զորքերի հայելային հետքաշումը մերժելու վերաբերյալ Բայրամովի հայտարարությունը՝ նկատեց՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առնվազն երեք անգամ ռազմական գործողություն է սկսել ՀՀ տարածքում՝ իշխող բարձունքներ և մարտական հենակետեր վերցնելու համար։
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը համարում է, որ Ռուսաստանից Հայաստանի հեռանալը կործանարար է։ «Ամերիկյան դեսպանատանը կից 2500 հասարակական կազմակերպություն, նախկին ԽՍՀՄ տարածքում ամերիկյան ամենամեծ ներկայացուցչություն, դրամաշնորհներ, փողեր և ներշնչանք հայ երիտասարդներին, հայ հասարակությանը, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի»,- «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական համաժողովի բացման ժամանակ ասել է Տոլստոյը։
Ռուսաստանի Դաշնությունը փաստացի աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմանը։ Դեկտեմբերի 15-ին հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ նման որոշում է ընդունվել Սենթ Վինսենթ և Գրենադիններ կղզային պետության օդանավակայանում Գայանայի և Վենեսուելայի ղեկավարներ Իրֆաան Ալիի և Նիկոլաս Մադուրոյի միջև հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այլ երկրների ներկայացուցիչներ։
««Խաղաղության խաչմերուկ նախագծի ծրագրի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված և իրականացման փուլում են, ինչպիսին է, օրինակ, հյուսիս-հարավ ավտոճանապարհը»,- ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
48-ամյա մասնագետը մարզչական հարուստ փորձ ունի. աշխատել է «Փյունիկ»-ում, «Ուրարտու»-ում, «Արցախ»-ում և ԲԿՄԱ-ում: Նա նաև գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները: