«Հայոց պատմություն-7» դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ դեկտեմբերի 13-ին 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն այսօր հրապարակել է 31 էջանոց կարծիք, որտեղ մատնացույց են արվում դասագրքում տեղ գտած բազմաթիվ բովանդակային սխալներ:

Կարծիքի մեջ մանրամասն ներկայացված է նաև դասագրքի անհաջող մեթոդաբանական հենքը:

Կարծիքի վերջում նշվում է.

«Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը, կարծում ենք, որ դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում»։

Կարդացեք նաև

Ըստ էության, վերջին օրերին սա մասնագիտական ակադեմիական շրջանակների կողմից երկրորդ նման ծավալուն կարծիքն է, ըստ որի՝ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը չի բավարարում դպրոց ներմուծելու պահանջներին:

Նման կարծիք են արտահայտել վերջերս «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ քննարկման ժամանակ 19 անվանի հայ գիտնականներ:

Այսպիով, «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ արդեն գիտական-ակադեմիական շրջանակների կողմից հրապարակվել է ավելի քան 60 էջանոց բացասական կարծիք:

Տեսանյութեր

Լրահոս