
Հրայր Գ.-ն հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին բաժին է ներկայացել Հրայր Գ.-ն, որը 2022 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: