![](/banners/BeFunky-design.jpg)
Քարաթափման պատճառով ժամանակավորապես կփակվի Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126374.jpg)
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ճանապարհը սպասարկող կազմակերպությունը «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, որը կատարում է մաքրման աշխատանքներ։
Ըստ աղբյուրի՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ճանապարհային դեպարտամենտը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։