
Հայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը

Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի վառվելու են դեկտեմբերի 19-ին ժամը 19։30-ին՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սիրելի՛ երևանցիներ, Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի վառվելու են Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, բոլորիդ սիրով հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը։
Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:
Այդ օրը հրապարակին հարակից՝ Երևանի 2750-ամյակի այգում կտրվի նաև սուրբծննդյան տոնավաճառի մեկնարկը: Սիրով սպասում եմ բոլորիդ»,- գրել է Ավինյանը։