Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Մեծ Բրիտանիայի 40-ամյա բնակիչը որոշել է ահաբեկչի կոստյում հագնել Հելոուինի երեկույթի համար և հայտնվել է հետաքննության մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Կատարվում է քննություն:
Համալսարանում նշում են, որ փոխպատվաստված սիրտը շատ լավ է գործել վիրահատությունից հետո առաջին ամսվա ընթացքում:
Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Գույչժոուի նահանգում։ Ծնողներն աղջկան իրենց հետ տարել են դաշտ, որտեղ աշխատում էին, և նրան թողել էին ծառի տակ:
Անտիոքի պատրիարք՝ երանելի Եփրեմի մասին հայրերից մեկը պատմում էր, թե խիստ նախանձախնդիր էր ուղղափառ հավատի պահպանման հարցում: Նա մի օր լսեց Հերապոլսի կողմերից ոմն սյունակյացի մասին, թե Սևերիոսի աղանդից է և հաղորդակից է նրան: Եվ գնալով նրա մոտ` ուզեց համոզել նրան և վարդապետությամբ աղաչեց սյունակյացին կանգնել առաքելական աթոռի առաջ և երկրպագությամբ հաղորդվել կաթողիկե եկեղեցում:
Յուպիտերը դիմակայության կետին կհասնի 2023 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 14:44-ին (GMT 10:44): Այդ պահին գազային հսկան կհայտնվի Երկրի նկատմամբ Արևի հակառակ կողմում։
Տղամարդիկ կարող են զգալ սթրես, աճող անհանգստություն, զգայունություն ֆիզիկական ցավի և այլ արտաքին գործոնների նկատմամբ: Դա պայմանավորված է նրանով, որ Երկրի էլեկտրամագնիսական դաշտի գործունեության փոփոխությունները կարող են դանդաղեցնել արյան հոսքը մազանոթներում և բարձրացնել ներհոդային, ներակնային և ներգանգային ճնշումը:
Հայաստանի իշխանության ու պետական կառավարման համակարգի ամենաբնորոշ հատկանիշը սեփական բնորոշչի բացակայությունն է: Քաղաքական էլիտան, իշխող կուսակցությունը, բարձրաստիճան պաշտոնյաների դասը, որոնք նորմալ երկրներում համարվում են պետականության ողնաշարը և գոնե առանցքային հարցերում ունեն սեփական դիրքորոշում, համակարգային կարմիր գծեր, Հայաստանում ամբողջությամբ սպասարկում են մեկ անձի, անհատի քաղաքական, մտավոր/անմիտ, իրատեսական/ցնորամիտ և բազմապիսի այլ հավակնությունները:
Թուրքական «MetroPOLL» հետազոտական ընկերությունը սոցհարցումներ է անցկացրել Թուրքիայում։ «Ցանկանում ե՞ք ապրել կամ սովորել երկրից դուրս» հարցին հարցվածների 39․1%-ը պատասխանել է այո, 56․4%-ը ոչ, իսկ 4․5%-ը պատասխան չի տվել։
Մեծ Բրիտանիայում հրատարակող Collins English հեղինակավոր բառարանը տարվա բառ է ընտրել «Artificial intelligence»-ը՝ «Արհեստական բանականությունը» (հապավումը՝ AI):
Հայրենիքը պետությունն է, պետությունը՝ հայրենիքը, ասում է Նիկոլ Փաշինյանը՝ դա ներկայացնելով՝ որպես սեփական հերթական հայեցակարգային հայտնագործություն: Գիտակցաբար թե ոչ, բայց այդ հայտարարությամբ նա հաղորդում է ներկայացնում ծանրագույն հանցագործության մասին՝ հաղորդում սեփական անձի դեմ:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Հայաստանին սպասվող «խաղաղության» մասին հայտարարություններին՝ Քրիստինե Վարդանյանը վստահ տեսակետ հայտնեց, որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն անգամ հիմա ինքնուրույն որոշումներ կայացնելու: Իսկ այդ «խաղաղության խաչմերուկ»-ի գործարկման դեպքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունն ի վիճակի չի լինելու վերահսկել թշնամական երկու երկրների կողմից հետևողականորեն իրականացվող ծրագրերը՝ կանգնելով նոր նախապայմանների առջև:
Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100.000 դրամ:
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Նաիրա Զոհրաբյանն է։
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Վրաստանի քաղաքացիության մասին» փոփոխությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիություն ստանալն ավելի հեշտ է դառնում։ Օրինագիծը քվեարկության դրվեց այսօր՝ նոյեմբերի 1-ին, լիագումար նիստում։
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա աղջիկ, որին տիրի հրացանի կրակոցով վնասել է մի 13-ամյա տղա։ Այս մասին տեղեկացավ բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից, ըստ որի՝ երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա աջ թոքի հատվածում հայտնաբերվել է օտար մարմին:
«Docus-ը, օգտագործելով արհեստական բանականություն, վերլուծում է ձեր ախտանիշները և կցված անալիզների արդյունքները, տալիս է պատասխաններ առողջության հետ կապված հարցերին, ինչպես նաև գեներացնում է հաշվետվություն հնարավոր հիվանդությունների և AI-վրա հիմնված առաջարկությունների վերաբերյալ:
Հայաստանը որևէ երկրի առաջ իր տրանսպորտային ուղիները չի փակել, ընդհակառակը՝ Հայաստանի առաջ են ճանապարհներ փակել, և դա արել են Թուրքիան և Ադրբեջանը։
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պահից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհված երեխաների թիվը գերազանցել է 3600-ը:
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շատ են սիրում խոսել Հայաստանի ինքնիշխանությունից, անկախությունից, ազատությունից: Սակայն ինչ-որ առումով երկրի ինքնիշխանության աստիճանը որոշվում է սեփական անվտանգության ապահովման հարցում տվյալ երկրի դերակատարման մակարդակով կամ չափով, ինչո՞ւ չէ՝ նաև բանակի սուբյեկտայնության: Այսօր այս հարցերում Հայաստանն անկում ունի: 2023 թվականի հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոստովանել կամ ընդունել, որ Հայաստանը նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել, ուր մնաց՝ Արցախինը կարողանար:
ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլլեն կմեկնի Իսրայել, որից հետո կմեկնի Հորդանան և Թուրքիա՝ քննարկելու, մասնավորապես, պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Քանի որ քննարկման ձևաչափը փակ էր, ես չեմ կարող ասել, թե ի՞նչ է ասել դեսպանը, փոխարենը կասեմ, թե ես ի՞նչ թեմաների եմ անդրադարձել։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Խոսել եմ նաև Հայաստանի հետ բանակցությունների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ուլտիմատումներով խոսելու քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության վերաբերյալ Ադրբեջանի դիքրորոշումների մասին»,- ասաց Մամիջանյանը։