
«Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, ծառին, ապա ճաղավանդակներին

Հոկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղի 6-րդ փողոցի ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, ծառին, ապա ճաղավանդակներին. 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: