Բաժիններ՝

Չինաստանում կապիկը 3 տարեկան աղջնակի է առևանգել

Չինաստանում կապիկն առևանգել է երեք տարեկան աղջնակի, որին այնուհետև գտել են գետնից 30 մ բարձրության վրա: Այս մասին տեղեկանում ենք Asia One պարբերականից։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Գույչժոուի նահանգում։ Ծնողներն աղջկան իրենց հետ տարել են դաշտ, որտեղ աշխատում էին, և նրան թողել էին ծառի տակ:

«Ես մեկ րոպե անց թեքվեցի և տեսա, որ երեխան չկա», – ասել է աղջկա հայրը։

Ոստիկանությունն այնուհետև սկսել է որոնումներ մերձակա անտառում: Իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրաձայն կանչել են աղջկա անունը և, ի վերջո, երկու ժամ որոնումներից հետո լսել նրա ձայնը սարի վրայից։ Երեխային գտել են ծառի վրա՝ ժայռի եզրին։

Աղջնակի մարմնի վրա եղել են մի քանի քերծվածքներ, որոնք նման են եղել կապկի մատնահետքերի։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ միջադեպի պատճառով տարածքում կիրականացվի պարեկություն՝ ապահովելու գյուղացիների անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930