Բաժիններ՝

Գազալցակայանից կատարված գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Մասիս քաղաքի գազալցակայանի աշխատակիցն ու հայտնել, որ անհայտ անձինք գազալցակայանից գողացել են կշեռք ու ցերեկային լույս: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Մասիսի ոստիկանները ՔՈԳ վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել են երկու տղամարդ:

Այնթապ գյուղի 46-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, իսկ գողության մասնակից մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930