
ԱԲ-ով բժշկական խորհրդատվության տրամադրող հայկական Docus-ը Product Hunt- ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

Աշխարհի լավագույն բժիշկների գիտելիքն ու փորձը նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ միաձուլած հայկական Docus ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։
Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։
«Docus-ը, օգտագործելով արհեստական բանականություն, վերլուծում է ձեր ախտանիշները և կցված անալիզների արդյունքները, տալիս է պատասխաններ առողջության հետ կապված հարցերին, ինչպես նաև գեներացնում է հաշվետվություն հնարավոր հիվանդությունների և AI-վրա հիմնված առաջարկությունների վերաբերյալ: Այդ զեկույցով հնարավոր է կիսվել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժիշկների հետ առավելագույն ճշգրտություն ապահովելու համար»,- նշել է ստարտափի համահիմնադիր Ռոբերտ Սարգսյանը:
Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։