
Վոլոդյա Մ.-ն հայտնաբերվել է և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա Վոլոդյա Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: