
Սովորական զբոսանքների միջոցով նիհարելու տարբերակ

Կանոնավոր կերպով արագ քայլքն օգնում է պահպանել սրտի առողջությունը և նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, ասել է բժիշկ Սթեյսի Սթիվենսոնը Eat This, Not That-ին տված հարցազրույցում:
Այսպիսով, նա կանոնավոր զբոսանքները նիհարելու և որոշ հիվանդությունների կանխարգելման հիանալի միջոց է անվանել:
Բժշկի խոսքով՝ սրտանոթային համակարգի աշխատանքը բարելավելու օպտիմալ վարժությունը քայլքն է։ Բացի այդ, ճիշտ սնվելու հետ համատեղ, այս տեսակի ֆիզիկական ակտիվությունը կօգնի ձեզ նրբորեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։
«Կանոնավոր քայլելը նվազեցնում է ինսուլտի, սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը, նորմալացնում է խոլեստերինի մակարդակը, նորմալացնում է արյան ճնշումը, ամրացնում է ոսկորներն ու մկանները»,- ըստ shantnews-ի՝ ասել է նա: