Սննդաբանը երկու շաբաթ շարունակ ամեն օր հապալաս է կերել և կիսվել է արդյունքներով

Սննդաբան Լորեն Հարիս-Պինկուսը որոշել է փորձարկում անցկացնել և երկու շաբաթ շարունակ ամեն օր հապալաս է կերել։ Արդյունքներով նա կիսվել է Prevention-ի հետ զրույցում:

Հարիս-Պինկուսը փորձարկում է իրականացնել, քանի որ շաքարախտ ունի։

Սննդաբանի խոսքով՝ հապալասը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի և հարուստ է հակաօքսիդանտներով։ Հետևաբար, նա որոշել է ստուգել, ​​թե արդյոք բարձր ածխաջրային սալիկը հապալասով փոխարինելը կբարելավի իր առողջությունը։

Կես ամսվա ընթացքում Հարիս-Պինկուսը օրական մեկ բաժակ հատապտուղ է օգտագործել և նկատել է, որ մի քանի կիլոգրամ կորցրել է, իսկ արյան մեջ շաքարի մակարդակը կայունացել է։

Կարդացեք նաև

«Չնայած ես խիստ վերամշակված սննդի երկրպագու չեմ, ժամանակ առ ժամանակ վայելում եմ ցածր կալորիականությամբ, ցածր ածխաջրածնային սնունդը։ Հապալաս օգտագործելով՝ ավելի շուտ էի հագենում և արագ նիհարում էի»,- խոստովանել է նա։

Տեսանյութեր

Լրահոս