Բաժիններ՝

Փորձագետները մարսողությունը բարելավելու և փքվածությունը նվազեցնելու պարզ մեթոդ են ներկայացրել

Ուտելուց հետո որովայնի փքվածության, գազերի կամ մարսողության խանգարման զգացումը տարածված խնդիր է: Սակայն նախքան հակաթթվային դեղահաբերին կամ ակտիվացրած ածուխի օգնությանը դիմելը, խնդիրը կարելի է կարգավորել այլ մեթոդներով։

Dailymail-ի փոխանցմամբ՝ նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ուտելուց հետո զբոսանքը լավագույն միջոցն է հետճաշյա փքվածությունը նվազեցնելու համար: Չնայած տարածված այն կարծիքին, թե ուտելուց հետո պետք է հանգստանալ, գիտնականները պնդում են, որ ուտելուց անմիջապես հետո թեթև քայլքն օգտակար է և՛ մարսողության, և՛ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար:

Սննդաբան և մարզիչ Դեբորա Լուչիանոն նշում է. «Մարսողությունը ամբողջ մարմնի գործընթաց է, ոչ միայն ստամոքսի: Շարժումն ազդում է ստամոքսաթթվի արտադրության, ֆերմենտների անջատման և արյան հոսքի վրա»:

Թեթև քայլքը բնական խթանիչ է մարսողական տրակտի համար՝ ակտիվացնելով աղիքների ալիքաձև կծկումները, որոնք սնունդը մղում են առաջ:

Կարդացեք նաև

Մարսողության համար սխալ սովորություններն են՝

  • Պառկելը կամ թիկնաթոռին թուլացած նստելը։ Դա ճնշում է գործադրում օրգանների վրա և դանդաղեցնում է աղիքների ալիքաձև կծկումները:
  • Ծխելը. Նիկոտինը բարակեցնում է ստամոքսի լորձաթաղանթը՝ մեծացնելով գաստրիտի և խոցերի վտանգը: Այն նաև խանգարում է վիտամին D-ի և կալցիումի ներծծումը:
  • Թեյ խմելը (կանաչ կամ սև). Թեյի մեջ պարունակվող տանինները կարող են խոչընդոտել երկաթի ներծծմանը, իսկ կոֆեինը կարող է առաջացնել այրոց:

Քայլքն առանձնապես օգտակար է նրանց համար, ովքեր ունեն՝

  • Շաքարային դիաբետ կամ ինսուլինակայունություն. Քայլքը նվազեցնում է գլյուկոզայի կտրուկ աճը, որը սովորաբար տեղի է ունենում ուտելուց 30-60 րոպե անց:
  • Ռեֆլյուքս և փորկապություն. Շարժումն օգնում է, որ սնունդն ավելի արագ տեղաշարժվի դեպի աղիքներ:

Փորձագետը խորհուրդ է տալիս ուտելուց հետո գոնե կարճատև քայլել։ Նույնիսկ 2-5 րոպեանոց թեթև քայլքը տեսանելի արդյունք է տալիս:

Միաժամանակ նա նշում է, որ կարևոր է ոչ թե ինտենսիվությունը, այլ կանոնավոր լինելը:

Եթե դրսում քայլելու հնարավորություն չկա, ապա մասնագետները խորհուրդ են տալիս զբաղվել տնային թեթև գործերով կամ պարզապես անընդհատ չնստել:

Իսկ եթե ուտելուց հետո ձեզ շատ ծանր եք զգում կամ ունեք այրոց, պետք է սպասել 10-15 րոպե, որպեսզի սնունդը, այսպես ասած՝ «նստի», ապա սկսեք զբոսանքը:

Տեսանյութեր

Լրահոս