Ամերիկացի սննդաբան Էմի Գուդսոնը հատապտուղներն անվանել է ամենաառողջ պտուղները: Այդ մասին գրում է Eat this, not that! կայքը:
Եթե խոսքը ճարպակալման մասին, որը բարդ համակարգային հիվանդություն է, ապա, ըստ մասնագետի՝ միայն դիետան բավարար չէ. այս դեպքում անհրաժեշտ է լուրջ բուժում:
Բրիտանացի սննդաբան Լիլի Սաուտերը Brinkwire-ին հուլիսի 20-ին պատմել է ավելորդ քաշի դեմ պայքարում խնձորի ու տանձի օգուտների մասին:
Մարդիկ, ովքեր նիհարում են, պետք է հրաժարվեն որոշ հայտնի մթերքներից՝ դիետա պահելով, ասել է սննդաբան և սպորտային մարզիչ Մարիա Վոլինկինան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում թվարկել է այն մթերքները, որոնք խանգարում են նիհարելուն։
Կալորիաների հաշվումը նիհարելու շատ արդյունավետ միջոց է, սակայն կարևոր է սնունդը չդիտարկել որպես միայն էներգիայի աղբյուր: Այս մասին VKontakte-ի եթերում խոսել է թիվ 13 մարզային հիվանդանոցի էնդոկրինոլոգ Նատալյա Ժիլյակովան։
Սննդաբան Սոֆյա Ելիաշևիչը հերքել է երեք հայտնի առասպել, որոնք խանգարում են ավելորդ քաշ ունեցողներին նիհարել։ Մասնագետին մեջբերում է KP.RU-ն։
Ըստ սննդաբան Միշել Սաարիի և ֆիթնես մարզիչ Ջորջ Յանգի՝ նիհարելու որոշումը պետք է գաղտնի պահվի հարազատներից: Այս անսպասելի խորհուրդը նրանք տվել են Fox News Digital-ին տված հարցազրույցում։
Ամանորից առաջ նիհարելու համար պետք է նախապես և աստիճանաբար առողջ սովորություններ ներդնել, ասել է էնդոկրինոլոգ-դիետոլոգ Ելենա Չուրակինան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է նիհարելիս տարածված սխալների մասին:
Մեծ Բրիտանիայի բնակչուհին մեկ տարում նիհարել է 46 կիլոգրամով և ինքնավստահ է դարձել՝ փոփոխություններ կատարելով իր սննդակարգում։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Կանոնավոր կերպով արագ քայլքն օգնում է պահպանել սրտի առողջությունը և նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, ասել է բժիշկ Սթեյսի Սթիվենսոնը Eat This, Not That-ին տված հարցազրույցում:
Դիետա ունեցող մարդիկ կարող են իրենց թույլ տալ ալկոհոլի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ: Այս մասին Lente.ru-ին հայտնել է դիետոլոգ և սննդաբան Դարիա Գուդկովան։
Շատ մարդիկ, ովքեր փորձում են նիհարել, թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք ոչ միայն խանգարում են այս գործընթացին, այլև նպաստում են քաշի ավելացմանը: Իսկ դրանցից ամենատարածվածը սննդակարգի չափազանց խիստ սահմանափակումներն են, «Իզվեստիային» ասել է էնդոկրինոլոգ, դիետոլոգ, բ.գ.թ. Օքսանա Միխալևան:
Չափից շատ ուտելուց հետո օգտակար է զբոսնել, ասում է սննդաբան Օլգա Բայանը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է շատակերության հետևանքներից ազատվելու ուղիները։
Նիհարել ցանկացողների համար նախատեսված նախաճաշը պետք է ներառի երկար հագեցվածության համար նախատեսված սպիտակուցներ և մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են մարսողությունը:
Նիհարելուց հետո քաշը պահպանելու վերաբերյալ Yandex-zen-ի իր բլոգում խորհուրդներ է տվել բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան և հոգեթերապևտ Միխայիլ Գինցբուրգը: Նա խորհուրդ է տվել շարունակել ամեն օր կշռվել, շատ քայլել ու չվերադառնալ սկզբնական ապրելակերպին։
Շաբաթական 175 միլիլիտր ծավալով վեց բաժակ գինի խմելուց հրաժարվելը կօգնի նիհարել, քանի որ կխնայի մոտ 960 կալորիա, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն Անտոն Մասյակինը:
Սխալ է ծոմ պահել նիհարելու համար, նման դիետայի դեպքում կարող եք կորցնել ավելորդ կիլոգրամները, բայց դա տեղի կունենա ոչ թե ճարպի, այլ մկանային հյուսվածքի կորստի պատճառով, այս դեպքում քաշը արագ կվերադառնա, ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան և Սնուցման և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի ցերեկային հիվանդանոցի բաժնի վարիչ Տատյանա Զալետովան։
Ազնվամորին կարող է օգնել նիհարելուն՝ շնորհիվ միզամուղ ազդեցության: Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Անտոն Պոլյակովը։ Բժշկի խոսքով՝ ազնվամորին կարող է նիհարեցնել ոչ միայն միզամուղ ազդեցության շնորհիվ, այլև նվազեցնելով օրգանիզմում բորբոքային պրոցեսները, քանի որ քրոնիկական բորբոքումները հաճախ ավելորդ քաշի պատճառ են դառնում։
Վարսակը դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ է սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վարսակը պարունակում է մանգան, ֆոսֆոր, մագնիում, պղինձ, երկաթ, ցինկ, կալիում, կալցիում, B1, B5, B3, B6 վիտամիններ: