Ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 80 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերի հերթական աշխատությունը, որը շուտով անգլերեն և հայերեն լեզուներով կներկայացվի հայ հասարակայնությանը, հիմնված է հայկական ընկերությունների հաջողության պատմությունների վրա։
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 29-ամյա Հայկ Հ.-ն:
Պաղեստինաիսրայելական հակամարտության հետագա էսկալացման դեպքում համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել 2 տրիլիոն դոլար։
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Վրաստանում տեղի է ունեցել 1496 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 121, վիրավորվել՝ 2027 քաղաքացի։
«Սարսափելի ոչինչ չկա, հետաքրքիր է, սուր զգացողություն ենք ունենում, մրցակցում ենք, թե ում դիմակը կամ հագուստն ամենասարսափազդուն կլինի, բացի այդ առիթ է, հանդիպում ենք, ուրախանում: Ինչո՞ւ չի կարելի տարին մեկ անգամ ուրախանալ. չէ՞ որ դա միայն դիմակահանդես է՝ կրոնի հետ ոչ մի կապ չունեցող»,- այսպես են արտահայտվում Հելոուինի տոնին պատրաստվող պատանիները:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շիմպանզեներն, օրինակ, հակառակորդ խմբի տարածք են մտել միայն այն դեպքում, երբ համոզվել են, որ առճակատման վտանգը փոքր է։
Դիետա ունեցող մարդիկ կարող են իրենց թույլ տալ ալկոհոլի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ: Այս մասին Lente.ru-ին հայտնել է դիետոլոգ և սննդաբան Դարիա Գուդկովան։
Հայաստանում նոմինալ իմաստով էլիտաներ կան գրեթե բոլոր ոլորտներում, բայց այդ էլիտաներից որևէ մեկը որևէ ազդեցություն չունի պետության կողմից իրականացվող քաղաքականության գոնե հիմնարար, ուղենիշային բաղադրիչների վրա։ Օրինակ, Հայկական բանակում կան տասնյակ գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ, բայց նրանք վստահաբար նվազագույն ազդեցությունն ունեն պետության ռազմաքաղաքական որոշումների վրա։