ՃՏՊ-ների թվով Թբիլիսին առաջին տեղում է

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի 3-րդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Վրաստանում տեղի է ունեցել 1496 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով զոհվել է 121, վիրավորվել՝ 2027 քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով առաջին տեղում է Թբիլիսին (659 ՃՏՊ), իսկ Իմերեթին, Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին (183 պատահար)՝ երկրորդ տեղում։

Ինչ վերաբերում է մյուս շրջաններին, ապա վիճակագրությունը հետևյալն է՝ Աջարիա՝ 168 ճանապարհատրանսպորտային պատահար, Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 67, Շիդա Քարթլի՝ 97, Քվեմո Քարթլի՝ 120, Կախեթի՝ 85, Սամցխե-Ջավախեթի՝ 31, Մցխեթա՝ 51, Գուրիա. 35։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930