Սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 29-ամյա Հայկ Հ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 16-ից ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: