
Ալկոհոլային խմիչք, որը կարելի է խմել նիհարելու ժամանակ

Դիետա ունեցող մարդիկ կարող են իրենց թույլ տալ ալկոհոլի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ: Այս մասին Lente.ru-ին հայտնել է դիետոլոգ և սննդաբան Դարիա Գուդկովան։
Նրա խոսքով՝ մեկ բաժակ կիսաքաղցր գինին պարունակում է 80-100 կիլոկալորիա, իսկ մեկ բաժակ կիսաչորը՝ 78։ Ուստի նիհարողները պետք է նախապատվությունը տան չոր գինիներին։
«Նրանք, այսպես ասած, «դիետիկ» են»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Գուդկովան:
Փորձագետը հիշեցրել է, որ կարմիր խաղողի սորտերից պատրաստված չոր գինիները ռեսվերատրոլ են պարունակում։ Այս նյութն ունի հակաբորբոքային և հանգստացնող ազդեցություն, այն կարող է նորմալացնել արյան ճնշումը և կանխել ծերացումը։
Գուդկովան ընդգծել է, որ էֆեկտի հասնելու համար նիհարողները պետք է դիետայից բացառեն շաքարը, աղը և ալկոհոլի այլ տեսակներ։ Չոր գինին պետք է զուգակցվի ճարպերով և սպիտակուցներով հարուստ սննդի հետ։ Քնելուց առաջ ալկոհոլով կերակուրը, ըստ սննդաբանի, կավելացնի քնելու հետ կապված խնդիրներ։