Բաժիններ՝

Հայտնաբերվել է Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանիշը

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտական ​​թիմը վիրտուալ իրականության ակնոցների միջոցով հայտնաբերել է Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլի նոր ախտանիշ: Ըստ shantnews-ի՝ Current Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեմենցիայի առաջին նշանները կարող են լինել շրջադարձ կատարելու դժվարությունը:

Աշխատանքին մասնակցել է 110 մարդ, որոնք բաժանվել են երեք խմբի՝ առողջ երիտասարդ մասնակիցներ (31 հոգի), առողջ տարեց մասնակիցներ (36 հոգի) և միջին ծանրության ճանաչողական խանգարումներով հիվանդներ (43 մարդ): Փորձարկվողներին խնդրել են հագնել վիրտուալ իրականության ակնոցներ և կատարել առաջադրանքներ: Մասնավորապես, նրանք պետք է գնային կոնկրետ երթուղով՝ առաջնորդվելով համարակալված կոներով։

Պարզվել է, որ վաղ փուլերում Ալցհեյմերի հիվանդությամբ մարդիկ մշտապես սխալ են գնահատել երթուղու շրջադարձերը: Առողջ տարեց մասնակիցները կամ թեթև ճանաչողական խանգարումներ ունեցող մարդիկ նմանատիպ նշաններ չեն ցուցաբերել: Արդյունքների բնույթը հուշում է, որ նավիգացիոն սխալները հատուկ են Ալցհեյմերի հիվանդությանը և կապված չեն առողջ ծերացման կամ ընդհանուր ճանաչողական անկման հետ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս