արթուր, քեզ բարևում են Մանվել Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Սոնա Մնացականյանը, 5000 նահատակները, 10.000 մահացածները կորոնավիրուսից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Փաշինյանը չստեղծեց ամենաինտելեկտուալ բանակը տարածաշրջանում, փոխարենը՝ կորցրեցինք նաև մարտունակ բանակի համբավը: Առանց փորձի փոխանակումների բանակը չի կարող ավելացնել իր ինտելեկտը: Սա երկար քննարկման թեմա է, որին դեռ առավել մանրամասն կանդրադառնանք:
Արցախցի կանայք փորձում են Հակարիի կամրջով Արցախ գնալ. սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. նոր պաշտոնի առաջարկ եղել է, չեմ ընդունել. Արթուր Դավթյան
Իշխանական որոշ քարոզիչներ նեղվել են Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանի այսօրվա ելույթից: Իսկ ի՞նչ ելույթ էիք սպասում համբերատար պայքարող, իսկ հիմա էլ ձեր քաղաքականության պատճառով սովահարության ու աղետի մեջ հայտնված Արցախահայերից, երբ հպարտորեն հայտարարում և մեկդ մյուսին հերթ չտալով պատրասատակամություն եք հայտնում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:
ԱՄՆ Կոնգրեսի վեց անդամներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով, որ Թուրքիային F-16 վաճառելու և Անկարայի տրամադրության տակ եղած այդ կործանիչներն արդիականացնելու համաձայնագիրը պետք է ներառի որոշակի մեխանիզմ։
Բողոքի ակցիա՝ Մյասնիկյանի արձանի մոտ՝ Արցախի ապաշրջափակման պահանջով. ՈւՂԻՂ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի աշխատանքային այցը Բաքու շահագրգիռ շրջանակների կողմից Արաքսի հարևանների միջև «զգուշավոր մերձեցման» որոշակի հույսեր է առաջացրել, որոնց հարաբերությունները վերջին տարիներին, մեղմ ասած, բարեկամական հռետորաբանությամբ աչքի չեն ընկել: Հուլիսի 5-6-ը Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի աշխատանքներին մասնակցելուց բացի, իրանական դիվանագիտության ղեկավարը բանակցություններ է վարել Բայրամովի, ինչպես նաև Ալիևի հետ:
Կատարվում է նախաքննություն:
Հացահատիկի գործարքի դադարեցման վերաբերյալ Չինաստանից ոչ մի արձագանք չի եղել:
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը պատասխանելով այս հարցին, նկատեց՝ օդային ճանապարհը բացելու համար ոչ թե ժամանակն է կամ ժամանակը չէ, այլ այդ ամենը կախված է Պարենի համաշխարհային ծրագրով աշխատելուց։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ է անում իր բոլոր գործընկերներին, գործընկեր լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Շուշիում կազմակերպած ֆորումում հանդես գալ՝ որպես իրական լրագրող, հարցեր ուղղել դրա կազմակերպիչներին ոչ միայն ապագայի մամուլի, այլև առաջին հերթին՝ իրենց կողմից մահվան դատապարտված քաղաքացիների, երեխաների, տարեցների, առհասարակ՝ մարդու մասին։ Ո՞ւմ պետք է ծառայի մեդիան, եթե ոչ՝ մարդուն, նույնիսկ գերժամանակակից նոր մեդիան:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հերքել է Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքերը արտահանելու մասին պնդումները՝ նման մեղադրանքերը որակելով անհիմն: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայում հանդիպման առաջարկին: Այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Աննա Հակոբյանի յուրաքանչյուր նման հրապարակման հետևում է սոցցանցային նրա էջերում և կայքերում այդ հրապարակումների տակ գրվող հայհոյանքների ու անեծքների տարափը: Տպավորություն է, թե Աննա Հակոբյանը հաճույք է ստանում դրանից, այլապես կխուսափեր նման հրապարակումներից: Թերևս հոգեբաննները պիտի բացատրեն այդ պաթոլոգիայի պատճառները:
Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։
Ստացվում է, որ թեև հանրային հարթակներում կառավարությունը դիրքավորում է իրեն «բանակի համար ամեն ինչ» սկզբունքով, սակայն գործնականում այս կամ այն որոշումը, որը վերաբերում է բանակին, ավելի շատ կրում է «ականջ շոյելու», պոպուլիստական բնույթ, ինչպես, օրինակ, եղավ կենսաթոշակների բարձրացման պարագայում։ Փաստացի, կառավարությունն իր բազմաթիվ հույժ գաղտնի կետեր պարունակող որոշումներով պատրաստ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միլիոնավոր դոլարներ հատկացնել վարչապետի աշխատակազմին, բայց զինծառայողների բնակարանի վարձակալության համար փոխհատուցվող գումարը չի կարող իրեն թույլ տալ բարձրացնել՝ հասցնելու համար շուկայական գների մինիմումին, կամ, առնվազն, հավասարեցնել ԱԺ պատգամավորին նույն նպատակի համար հատկացվող գումարի չափին։
Երուսաղեմում քրիստոնյա վանականներին և Հիսուս Քրիստոսի անունը վիրավորելը դառնում է ամենօրյա երևույթ: Լեհ միանձնուհիներից մեկը պատմել է` ուղղափառ հրեաները, այդ թվում՝ երիտասարդները, թքում են նրանց մեջքին, աղբը ցանկապատի վրայով նետում վանքի բակ և մոտակա տների պատուհաններից, քարեր նետում վանքի դարպասների ուղղությամբ, ջուր ցանում կամ մնացորդների փաթեթներով հարվածում վանականներին:
Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Հայաստանի հավաքականի մրցակիցը ենթախմբում կլինի նաեւ Ալբանիայի թիմը:
«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ աղբյուրների, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին:
Կողմերը նաև պայմանավորվել են հետագա շփումների մասին։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am «Փաստերի ստուգման հարթակի» հետ միասին, կատարել է հետաքննություն, որի սահմաններում FIP-ի լրագրողը, ներկայանալով «ՔՊ գրասենյակից», խոսել է Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալի ու նույն համայնքի 10-ից ավելի գյուղերի ղեկավարների հետ, որոնց մեծ մասը մանրամասն պատմել է, թե ինչպես են ցուցակագրում Երևանի գրանցմամբ Ավինյանի ընտրողներին:
Բացի այդ, նրա խոսքով, գիտական համագործակցության պայմանագիր կա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջև։
Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդիից Երևան մեկնող մարդատար օդանավում։
Ավելի վաղ Յուրի Վորոբյովը հայ խորհրդարանականներին կոչ էր արել ուսումնասիրել Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը:
«Տեսեք, հակասություն է ստեղծվում՝ Արցախում այս շարժման հիմնական նախաձեռնողն իշխանությունն է, այդտեղի իշխանությունը ոչինչ չի անում։ Ուղղակի մենք սպասում ենք, որ մեր իշխանությունը երբևէ թթու խոսք կասի ՀՀ իշխանությունների, ՔՊ-ականների, հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Սակայն չեն անում, սա տարակուսանք է պատճառում՝ ինչպես արցախցիներին, այնպես էլ՝ երևի հայաստանաբնակներին։
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի նավթի նախարարությունը հուլիսի 21-ին ծանուցել է, որ MT ARMAN 114 նավթատար լցանավի նավթն Իրանին չի պատկանում։