Բաժիններ՝

«Մահ հայերին», «մահ քրիստոնյաներին» գրություններ, կոչեր. Իսրայելում թքում են քրիստոնյա վանականների վրա և վիրավորում Քրիստոսի անունը. Fondsk.ru

Երուսաղեմում քրիստոնյա վանականներին և Հիսուս Քրիստոսի անունը վիրավորելը դառնում է ամենօրյա երևույթ: Լեհ միանձնուհիներից մեկը պատմել է` ուղղափառ հրեաները, այդ թվում՝ երիտասարդները, թքում են նրանց մեջքին, աղբը ցանկապատի վրայով նետում վանքի բակ և մոտակա տների պատուհաններից, քարեր նետում վանքի դարպասների ուղղությամբ, ջուր ցանում կամ մնացորդների փաթեթներով հարվածում վանականներին:

Նման արարքներին երբեմն մասնակցում են նույնիսկ տարրական դպրոցական տարիքի երեխաներն ու ոստիկանները։ Ընդ որում, իրավապահ մարմինները, ընդունելով քրիստոնյաների բողոքները, չեն շտապում արձագանքել դրանց։

Վերոնշյալ դեպքերում վանականները ստիպված են եղել 4 ժամ սպասել ոստիկանության ժամանմանը և հաղթահարել միջադեպը գրանցելու նրանց դժկամությունը Zakonnica z Nowego Domu Polskiego w Jerozolimie: plucie, wyzwiska i… (gosc.pl)։

Հարձակման են ենթարկվում բոլոր քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչները։

Կարդացեք նաև

Այսպես, քաղաքի հայկական թաղամասում հայտնվել են «Մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին և գոյերին» գրությունները (հրեաները գոյ են անվանում բոլոր ոչ հրեաներին)։

2023թ. հունիսին իսրայելական Channel 13 հեռուստաալիքի լրագրող Յոսի Էլին, որպեսզի ուսումնասիրի հրեաների վերաբերմունքը Քրիստոսի հետևորդների նկատմամբ, հագնվել է որպես քրիստոնյա վանական, և փողոց դուրս գալուց բառացիորեն 5 րոպե անց նրա վրա թքել էին: Հիշեցնենք նաև, որ 2022թ. նոյեմբերին իսրայելցի մի խումբ զինվորականներ թքել էին հայ եպիսկոպոսի վրա։

Իսրայելի իշխանությունները դատապարտել են քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորումները, սակայն դա հրեաների կրոնական հանդուրժողականությունը չի ավելացրել:

Աղբյուրը՝ В Израиле плюют в христианских монахов и оскорбляют имя Христа — Фонд стратегической культуры (fondsk.ru)

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս