Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան և Իրանը բողոքի նոտա են հղել Շվեդիայի դեսպանին՝ Ղուրանն անարգելու պատճառով

Սաուդյան Արաբիայի կառավարությունը դատապարտել է Ստոկհոլմում անցկացվող ցույցերը, որոնց ընթացքում անարգվում է Ղուրանը, և բողոք է հայտնել թագավորությունում Շվեդիայի դեսպանին։

Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ից, Էր Ռիադը բողոքի նոտա է հղել դեսպանին՝ Շվեդիայի իշխանություններին հորդորելով «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ այդ խայտառակ գործողություններին վերջ դնելու համար»։

Շվեդիայի դեսպանին արտգործնախարարություն են կանչել նաև Իրանում։ Ըստ IRNA գործակալության՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին դեսպանին հայտնել է, որ Թեհրանը դատապարտում է Ղուրանի և իսլամական սրբությունների պարբերական անարգումը Շվեդիայում։

«Մենք Շվեդիայի կառավարությանը լիովին պատասխանատու ենք համարում ողջ աշխարհի մուսուլմանների զգացմունքները հրահրելու հետևանքների համար», – ասել է Քանաանին՝ շեշտելով, որ իսլամական սրբությունների անարգումը թշնամական գործողություն է աշխարհի 2 միլիարդ մուսուլմանների դեմ։

Հունիսի 28-ին Շվեդիայում մի իրաքցի Ստոկհոլմի մզկիթներից մեկի առաջ այրել էր Ղուրանը։ Իսկ օրերս Շվեդիայում ցուցարարները դիմել էին ոստիկանությանը և Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան առջև հուլիսի 20-ի ցույցի ժամանակ Ղուրանն այրելու թույլտվություն ստացել։ Ցույցը տեղի է ունեցել, սակայն Ղուրանը չի այրվել։ Փոխարենը, ակցիայի մասնակիցները ոտքով հարվածել են գրքին։

Ղուրանն այրելու թույլտվության պատճառով հուլիսի 20-ի առավոտյան հարյուրավոր իրաքցիներ ներխուժել էին Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31