Բաժիններ՝

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Միներալնիե Վոդի-Երևան ինքնաթիռը մեկնումից կարճ ժամանակ անց հարկադիր վայրէջք է կատարել

Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, արտակարգ կերպով փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այդ մասին տեղեկանում ենք «Авиаторщина» Telegram ալիքից։

Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդիից Երևան մեկնող մարդատար օդանավում։ Նշվում է, որ պոկվել է ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը։ Ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում:

«Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վերադառնալ մեկնաթռիչքի օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց բարեհաջող վայրէջք է կատարել», – ասված է հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31