ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

ՊՆ վարչական համալիրում հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։

Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31