«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չարաշահում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրություններում ձայն բերելու համար. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չարաշահում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրություններում ձայն բերելու համար…

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am «Փաստերի ստուգման հարթակի» հետ միասին, կատարել է հետաքննություն, որի սահմաններում FIP-ի լրագրողը, ներկայանալով «ՔՊ գրասենյակից», խոսել է Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալի ու նույն համայնքի 10-ից ավելի գյուղերի ղեկավարների հետ, որոնց մեծ մասը մանրամասն պատմել է, թե ինչպես են ցուցակագրում Երևանի գրանցմամբ Ավինյանի ընտրողներին:

Խոսակցությունների ձայնագրություններից պարզ է դառնում, որ ցուցակագրումների հրահանգը եկել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից՝

Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի միջոցով:

Ամբողջական նյութը՝ ձայնագրություններով ու ցուցակներով՝ այստեղ.»:

Տեսանյութեր

Լրահոս