ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չինաստանը չի արձագանքել հացահատիկի գործարքի դադարեցմանը

Հացահատիկի գործարքի դադարեցման վերաբերյալ Չինաստանից ոչ մի արձագանք չի եղել:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Չինաստանից արձագանք կա հացահատիկի գործարքի դադարեցման վերաբերյալ՝ փոխարտգործնախարարն ասել է. «Արձագանքներ չեն եղել: Չինական կողմի հետ մենք կանոնավոր շփում ունենք: Ի վերջո Սևծովյան նախաձեռնությունը դարձավ մի տեսակ «առևտրային նախաձեռնություն»: Խոսքը առևտրային գործարքների մասին էր»:

Ռուսաստանը հուլիսի 17-ին Թուրքիային, Ուկրաինային ու ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը։

Այսպիսով, առանց Ռուսաստանի մասնակցության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը դադարել է գործել հուլիսի 18-ից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի մասնակցությունը կվերսկսվի միայն, երբ կատարվեն դրա իրականացման համար ռուսական պայմանները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31